Բայդենը շփումներ չի պլանավորում Պուտինի հետ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ո՛չ հանդիպում, ո՛չ հեռախոսազրույց չի պլանավորում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին:
«Մենք երբեք չենք բացառում դիվանագիտությունը, բայց հիմա դրա պահը չէ»,-ասել է Փսաքին՝ հանդես գալով մարտի 3-ին անցկացված ճեպազրույցում: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, ԱՄՆ-ը ներքին բանակցություններ է վարում այն բանի շուրջ, թե որ քայլերն են լավագույնը Ուկրաինայի հակամարտության ապաէսկալանցման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: