Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության Դոնբասում. Զախարովա
![](https://168.am/wp-content/uploads/2019/03/Zaxarova.jpg)
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կհանգեցնեն իրավիճակի շուտափույթ լուծմանը և Դոնբասում խաղաղության հաստատմանը։ Այս մասին մարտի 3-ին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև հիմա ընթանում է, հիմա՝ նկատի ունեմ ոչ թե այս պահին, այլ ընդհանուր առմամբ: Մենք ակնկալում ենք, որ դրանք կհանգեցնեն այս իրավիճակի շուտափույթ ավարտին, Դոնբասում խաղաղության վերականգնմանը և Ուկրաինայի բնակչության վերադարձին խաղաղ և արդար կյանքի»,- ասել է նա։