Կատուների միջազգային ֆեդերացիան արգելել է ռուս կատուներին մասնակցել միջազգային ցուցահանդեսների
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/1646293103-4862.jpeg)
Կատուների միջազգային ֆեդերացիան արգելել է Ռուսաստանից կատուներին մասնակցել միջազգային ցուցահանդեսների։
Բացի դրանից՝ Ռուսաստանի Դաշնությունում բուծված կենդանիներին չի թույլատրվի գրանցել FIFe-ի տոհմային գրքերում։
Կազմակերպության կայքում նշվում է, որ սահմանափակումները կգործեն մինչև մայիսի 31-ը, անհրաժեշտության դեպքում՝ կվերանայվեն։