ԵՄ-ն քաղաքական, ֆինանսական և հումանիտար աջակցություն կտրամադրի ուկրաինացիներին
Եվրամիությունը պարտավորվում է ընդունել ուկրաինացի փախստականներին ՌԴ-ի ռազմական գործողության ֆոնին եւ քաղաքական, ֆինանսական եւ հումանիտար աջակցություն տրամադրել ուկրաինացիներին: Այդ մասին մարտի 2-ին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ Ժեշուվի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում:
«Անշուշտ, ներկայիս իրադրությունը չափազանց հիվանդագին է, բարդ ուկրաինացիների համար, եւ մենք ինչպես երբեք պետք է լինենք ուկրաինացիների հետ միասին: Մենք պետք է ողջունենք նրանց, մենք նրանց կընդունեք, մենք կապահովենք ուկրաինացի ժողովրդի արժանապատվությունը, եւ մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի աջակցություն ցույց տանք Ուկրաինային՝ քաղաքական, ֆինանսական եւ հումանիտար: Դա մեր քաղաքական եւ բարոյական պարտքն է»,- հայտարարել է Եվրախորհրդի ղեկավարը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինայից փախստականների ընդունման համար պաշտպանության հատուկ մեխանիզմի ակտիվացման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: