Բաժիններ՝

Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի վրա

Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը՝ Ուկրաինայում նրա ռազմական գործողության պատճառով: Մարտի 2-ին այդ մասին հայտնել է Ավստրիայի արտգործնախարարության ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը։

«Մենք արդեն սահմանել ենք հզոր պատժամիջոցներ: Աշխատում ենք չորրորդ փաթեթի վրա: Մարտի 4-ին կլինի (Եվրամիության երկրների) արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հատուկ նիստ ԱՄՆ-ի պետքարտուղար (Էնթոնի) Բլինկենի հետ»,- ասել է նա: Ավստրիայի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ նոր պատժամիջոցները կվերաբերեն խոշոր գործարարներին, պատրաստվում են հատուկ ցուցակներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս