Ավստրալիան 50 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության աջակցության և 25 միլիոն դոլար՝ հումանիտար օգնության համար
Ավստրալիան 50 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության աջակցության եւ 25 միլիոն դոլար՝ հումանիտար օգնության համար: Այդ մասին հաղորդել է CNN-ը:
«Մենք 50 միլիոն դոլար կհատկացնենք Ուկրաինայի պաշտպանությանը սատարելու, մահացու եւ ոչ մահացու զենքով աջակցելու համար: (…) Մենք խոսում ենք հրթիռների մասին, մենք խոսում ենք զինամթերքի մասին»,-ասել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ եւս 25 միլիոն դոլար կուղարկվի հումանիտար օգնության եւ Ուկրաինայում մարդկանց պահանջները բավարարելու նպատակով միջազգային կազմակերպություններին օժանդակելու համար: Ավելի վաղ փետրվարի 28-ին Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ իր երկիրը որոշում է ընդունել Ռուսաստանի ղեկավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ավստրալիայի կառավարությունը նաեւ պարտավորվել է Ուկրաինային տրամադրել մահացու եւ ոչ մահացու ռազմական սարքավորում, դեղամիջոցներ», ինչպես նաեւ նրան ֆինանսական օգնություն հատկացնել, ՆԱՏՕ-ի հիմնադրամում 3 միլիոն դոլար ներդնել Ուկրաինայի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: