«Քաղաքացիները փորփրում են ու չեն գտնում, թե որն էր այն մի կաթիլ մեղրը, որը այս պատերազմի առիթը դարձավ»․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «КОМУ НА РУСИ ЖИТЬ ХОРОШО
Ռուսաստանի սովորական քաղաքացիները արդեն զգում են պատերազմի անհարմարությունները։ Արդեն հասկանում են, որ իրենց առօրյան կտրուկ փոխվել է։ Նրանք հասկանում են, որ եթե դոլարը դարձավ 200 ռուբլի, իրենք էլ չեն կարողանա սիրուն շորիկներ ու հարմար կենցաղային տեխնիկա գնել, եթե Ռուսաստանի օդերը փակել են, իրենք էլ չեն կարողանա տարին երկու անգամ Եվրոպա գնալ հանգստանալու։ Ու այդ սովորական քաղաքացիները չեն հասկանում, թե հրեա Զելենսկին ինչպես կարող է ֆաշիստական ռեժիմ հիմնել, կամ թե Դոնեցկի ու Լուգանսկի բնակիչների անվտանգության համար ինչու է անհրաժեշտ ռմբակոծել Ռովնոն ու Օդեսան, գրավել Կիեւն ու Խարկովը։ Սովորական քաղաքացիները փորփրում են ու չեն գտնում, թե որն էր casus belli-ն՝ այն մի կաթիլ մեղրը, որը այս պատերազմի առիթը դառավ։

Բայց դրա փոխարեն Ռուսաստանում կա նաեւ ագրեսիվ մեծամասնություն, ում համար պետությունը պարտավորություն է վերցրել ապահովել արաղի փողը եւ ստեղծել «հպարտ» երկիր։ Այս մարդիկ եվրոպաներ չեն գնում ու սիրուն շորիկներ չեն հագնում, այս մարդկանց համար կարեւոր է, որ մյուսներն էլ լավ չապրեն։ Ընդ որում, ոչ միայն Կոնոտոպի Միկոլան, այլեւ Փարիզի Ժանը ու Բոստոնի Ջոնը։

Ավելին, նրանք ուրախ են, որ օլիգարխների փողերն են փակում եվրոպաներում, որ սրանք էլ վատ կապրեն այլեւս։ Իրենց պետք չի 200 ռուբլով դոլար առնել, եթե 1 դոլարով կարող են 1 լիտր բրագա առնել ու իրենք վստահ են, որ իրենց արաղի փողը չի կտրվի, իսկ Վլադիմիր Վլադիմիրիչը խոստացել է, որ իրենք այլեւս կապրեն մեծ երկրում եւ ամենակարեւորը՝ «հպարտ»։

Սա Ռուսաստանի ժեխն է, պատերազմի իրական պատվիրատուն, ով ցավոք, այսօր Ռուսաստանում մեծամասնություն է կազմում։ Ինչպես էլ ընթանա պատերազմը, Պուտինը պարտավոր է այնպես անել, որ ժեխը երբեք իրեն պարտված չհամարի»։

Տեսանյութեր

Լրահոս