 
                        Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ
 
                                    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:
Նա բարձր է գնահատել Ուկրաինայի նախագահի պատասխանատվությունը սկսվող բանակցությունների համատեքստում, թեև Ուկրաինան ենթարկվում է Ռուսաստանի հարձակմանը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        