 
                        Շենգավիթ վարչական շրջանի որոշ հատվածներում ջուր չի լինի
 
                                    Վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 1-ի ժամը 10.00-19.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 1-15 փողոցների, Արշակունյաց պողոտայի 69-129 համարներ, Նորագավիթի 1-ին փողոցի 1-85 համարների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        