Բաժիններ՝

«Մենք ունենք գեղեցիկը տեսնելու ու տարածելու ներուժ»․ Արևիկ Սիմոնյան

Կարեն  Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ H2Օ Emotional Exposition խորագրով ինտերակտիվ ցուցադրությունը՝ համեմված նորաձևության էլեմենտներով: Ցուցադրության հեղինակը Kivera Naynomis հայտնի բրենդի հիմնադիր Արևիկ Սիմոնյանն է։ Գաղափարի հիմքում ոչ թե  հագուստի ցուցադրությունն էր, այլ  հայկական մշակույթի պահպանման կարեւորության շեշտադրումը: Իրականացմանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ «Արունիկ» ֆոնդի հիմնադրիր Արուսյակ Ստեփանյանը:

«Մենք աշխարհին կարող ենք ներկայանալ մեր մշակույթով, մենք ունենք գեղեցիկը տեսնելու ու տարածելու ներուժ։ Հատկապես այս վերջին իրադարձություններից հետո հասկացանք, որ սկզբունքներ, արժեքներ կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։ Գուցե ես 4 տղաների մայր եմ, դրա համար եմ այդպես մտածում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա համամարդկային ցավ է»,-ասում է Արևիկ Սիմոնյանը։

Դիզայները  Մարզահամերգային համալիրի դահլիճը բաժանել էր  8 սրահների:Յուրաքանչյուրը ներկայացված էր  մի խորագրի ներքո:՝ «Երկինք», «Ծնունդ», «Մկրտրություն», «Օրհնություն»  «Մեղսագործություն»,«Ցավ»,«Կորոստ», «Դատարկություն»:  Ու այնքան պատկերավոր էր այդ ամենը ներկայացված,որ հանդիսատեսը մուտք գործելով այդ սենյակներ միանգամից ընկալում էր թե որ սրահում է:

«Մարդը զգացմունք է, աղոթք է, տարերք է: Մարդը հավատք է: Իսկ Հայի ճանապարհը՝ միասինն է: Ես ուզում եմ, որ այս ցուցադրությունից հանդիսատեսը դուրս գալիս ոչ թե ասի՝ «հետաքրքիր ցուցադրություն էր», այլ իր հետ տանի ինքն իրեն վերանայելու, արժևորելու ու  մեր ունեցածը գնահատելու գաղափարը»,– ասում է Արևիկը:

Ցուցադրության գաղափարը ծնվել է հետպատերազմյան շրջանում:

«Ես ցանկացել եմ ցույց տալ ոչ թե զուտ պատերազմը, որ մեծ ցավ է, այլ շեշտադրել այն, որ մենք մարդ ենք, որից պատերազմը շատ կարեւոր բաներ է խլում: Մենք ցանկացել ենք ցույց տալ մարդու կյանքի ճանապարհը՝ հիմնավորելով, որ ամեն ինչ կախված է մեր ընտրությունից: Դրա համար մենք պետք է ընտրենք բարին, իսկ դրա կողքին մեր եկեղեցին է, մեր հավատը»,- ասաց Արեւիկ Սիմոնյանը։

Ցուցահանդեսը կրում է H2O  խորագիրը,ջուր որից կախված է մեր կյանքը: «Պատերազմում  արցունք, ուրախանում ենք՝ ունենում ենք արցունք: Լաց ենք լինում, մեր աչքերից արցունք է գալիս, մեր մկրտության ժամանակ էլ ջուրը կա: Այս հավաքածուն ստեղծելիս մենք փորձում էինք այնպես մատուցել, որ հասկանային գաղափարը: Սա  ավելի շատ զգայական ցուցահանդես է, քան հագուստային»,- մանրամասնեց գաղափարի համահեղինակ, «Արունիկ» ֆոնդի հիմնադրիր Արուսյակ Ստեփանյանը:

Ի տարբերություն Kivera Naynomis բրենդի նախորդ ցուցադրությունների, H2O-ի պարագայում հագուստը չէին ցուցադրում մոդելները, դրանք ցուցադրված էին մանեկենների վրա: Եվ ներկայացված նմուշները կրելի զգեստներ չէին, այլ՝ արվեստ ներկայացնող աշխատանքներ. Արեւիկ Սիմոնյանը վստահեցնում է, որ այս ցուցադրության առանցքում ոչ թե զուտ հավաքածուն է, այլ մեր հավատքը, աշխարհում առաջինը Քրիստոնեություն ընդունած հայը:

Արուսյակ Ստեփանյանն էլ ի թիվս այլնի նշեց, որ կապույտ եւ սպիտակ գույները հատուկ են ընտրված:

Ցուցադրությունը կներկայացվի ՌԴ-ում՝ Մոսկվայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս