Իրանը վավերագրական ֆիլմ է ցուցադրել ԿՀՎ-ի լրտեսների ձերբակալման մասին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական հեռուստատեսությունը ոչ վաղ անցյալում ցուցադրել է «Որսորդը թակարդում» վավերագրական ֆիլմը, որում պատկերված է, թե ինչպես են Իրանի հատուկ ծառայությունները որսում ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) լրտեսներին:

Ֆիլմում իրեն Մեթյու Վալուկ անվանող մարդը նկարագրում է ԿՀՎ-ի իրականացրած օպերացիաները: Նրա խոսքերով՝ 2008 թվականին ինքը ստեղծել է մի կայք, ուր ձևական աշխատատեղեր են առաջարկվել Սլովենիայի գիտական, բիոտեխնոլոգիական, IT և այլ ոլորտներում: Այն բանից հետո, ինչ այդ աշխատատեղերով հետաքրքրվել են մի շարք իրանցիներ, նրանց անունները և այլ գաղտնի տեղեկատվություն ուղարկվել են ԿՀՎ:

Ֆիլմում շոշափվում է ևս 6 մարդու անուն, որոնք ներակայացվել են որպես Իրանում ԿՀՎ-ի գաղտնի գործակալները: Ձերբակալված անձինք ֆիլմում պատմում են իրենց առաքելության մասին:

Հիշեցնենք, որ 2011 թվակնին իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թեհրանում ձերբակալվել է ԿՀՎ-ի 12 գործակալ:

Տեսանյութեր

Լրահոս