Կանադացի գիտնականները փոխել են մարդու արյան խումբը
Տորոնտոյի համալսարանի գիտնականներն առաջին անգամ սովորել են, թե ինչպես փոխել օրգանների փոխպատվաստմամբ հիվանդների արյան խումբը։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ ասվում է Science Translational Medicine ամսագրում։
Մասնավորապես, մասնագետները սովորել են փոխպատվաստված օրգանների արյունը փոխել առաջինի։ Նրանք այն մաքրել են հատուկ անտիգեններից (համապատասխանաբար՝ A կամ B երկրորդ և երրորդ խմբերի համար)՝ օգտագործելով N-ացետիլ-ալֆա-D-գալակտոզ դեացետիլազ (FpGalNAc-deacetylase) և D-galactosamine-galactosaminidase (FpGalactosaminidase) ֆերմենտները:
Մեթոդը սկզբում փորձարկվել է աորտայի հյուսվածքների վրա, այնուհետև հաջողությամբ կիրառվել A խմբի սպիտակուցների ոչնչացման համար թոքերի ութ նմուշներում:
Նշվում է, որ ֆերմենտներից ընդամենը մոտ չորս ժամ է պահանջվել գրեթե բոլոր ագլյուտինոգենները ոչնչացնելու համար։ Հետո հետազոտողները փորձարկել են արյան առաջին խումբ ունեցող մարդկանց պլազմայի հակամարմինների արձագանքը, և պարզվել է, որ այն աննշան է։ Սա ցույց է տալիս այս մեթոդի գոյատևման մեծ շանսերը: