ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են՝ ինչ հարցեր է քննարկելու ռուսական կողմը Ուկրաինայի հետ բանակցություններում

Ռուսաստանը մտադիր է խաղաղության հարցեր քննարկել Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել է փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Առաջին հերթին մենք կխոսենք խաղաղության մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի չկրկնվեն բոլոր այն իրադարձությունները, որոնց ականատեսը եղանք 2014 թվականին»,- ասել է Ռուդենկոն։

Ռուդենկոն նշել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե ինչ մակարդակով կներկայացվի Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28