Զելենսկին չի ցանկանում ՌԴ-ի հետ բանակցություններ վարել Բելառուսում

Զելենսկին ասել է, որ Կիևը ցանկանում է խաղաղություն և բանակցություններ Ռուսաստանի Դաշնության հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ թելեգրամյան ալիքում հրապարակված իր կոչում Զելենսկին որպես Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հարթակ առաջարկել է Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, և նշել, որ ցանկացած այլ քաղաք հարմար է։

«Մենք ուզում ենք հանդիպել, ուզում ենք պատերազմի ավարտ: Վարշավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու, դա մենք առաջարկել ենք ռուսական կողմին, և ցանկացած այլ քաղաքում, որտեղից հրթիռներ չեն թռչում, մեզ հարմար է »,- ասել է նա:

Զելենսկին դիմել է նաև բելառուսներին և մաղթել, որ երկիրը «կրկին բարի և ապահով դառնա»։

Ուկրաինայի նախագահն ասել է՝ Կիևը կհամաձայներ Բելառուսում բանակցություններին, եթե այդ երկրի կողմից ռազմական գործողություններ չլինեին։

Զելենսկին ասել է, որ այլ երկրներում կարող են վարել բանակցություններ, բայց ոչ Բելառուսում:

«Եթե ձեր տարածքներից ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք խոսել Մինսկում, ձեր քաղաքում: Հիմա մենք ասում ենք՝ ոչ Մինսկը, այլ քաղաքները կարող են հանդիպման վայր լինել»,- ընդգծել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ