ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցելու. Պեսկով
Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ բանակցելու ուկրաինական կողմի հետ։ Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի պատվիրակությունը, որը բաղկացած է արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներից, այդ թվում՝ նախագահի վարչակազմից, ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցելու համար», – ասել է նա: «Պատրաստ կլինենք այդ բանակցությունները սկսել Գոմելում», – հստակեցրել է Պեսկովը: