 
                        «Քուրդիստան» բառն օգտագործելու համար Լեյլա Գյուվենը բանտարկվել էր
 
                                    Բինգյոլի (Բյուրակն) գլխավոր դատախազությունն ավարտել է «Ժողովրդավարական հասարակության կոնգրես» (DTK) քրդական միության համանախագահ, Էլազըղի կանանց փակ ռեժիմով բանտում ազատազրկված Լեյլա Գյուվենի նկատմամբ սկսած հետաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հետաքննությունը սկսվել էր «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» անելու մեղադրանքով։ Պատճառը եղել էր այն, որ 2020թ. եթեր գնացած ռադիոհաղորդման ժամանակ Գյուվենը հնչեցրել էր «Քուրդիստան» բառը։
Այժմ արդեն գխավոր դատախազությունը, որոշում է կայացրել քրեական հետապնդում չկիրառել Լեյլա Գյուվենի նկատմամբ, քանի որ միայն «Քուրդիստան» բառը «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» չի համարել։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        