Բաժիններ՝

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 224 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 224 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկրում հասել է 136 հազար 390-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 7039 նոր դեպք, որից 1621-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 30 հազար 943 դեպքից 6 մլն 616 հազար 633-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 3966 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 62 մլն 692 հազար 766 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 55 մլն 390 հազար 361 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 22 մլն 922 հազար 873-ի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031