Բաժիններ՝

Էրդողանը հերթով այցելում է աֆրիկյան մի շարք երկրներ

Փետրվարի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից մեկնել է Սենեգալ՝ աֆրիկյան երկրներ կատարած այցի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այցի շրջանակներում Թուրքիայի նախագահին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն, երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Մուհարեմ Քասապօղլուն։

Թուրքիայի ղեկավարի Սենեգալ կատարած այցի օրակարգում են նախագահ Մակի Սալեմի հետ բանակցությունները, մասնակցությունը Թուրքիա-Սենեգալ գործարար համաժողովին, ինչպես նաև 50 հազար հանդիսատեսի համար նախատեսված Օլիմպիական մարզադաշտի բացումը, որը աֆրիկյան երկրում կառուցվել է թուրքական ընկերության կողմից։

Նախատեսվում է ստորագրել մի շարք միջկառավարական համաձայնագրեր։

Սենեգալից Թուրքիայի ղեկավարը կմեկնի Գվինեա-Բիսաու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս