Բաժիններ՝

Իսրայելը «երկիր-երկիր» դասի հրթիռներով հարվածներ է հասցրել Սիրիային. SANA

Իսրայելը «երկիր – երկիր» դասի հրթիռների կիրառմամբ գրոհ է իրականացրել Սիրիայի Էլ Քունեյթրայի նահանգի շրջակայքում: Փետրվարի 23-ին այդ մասին հաղորդել է SANA լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ գրոհը կատարվել է Գոլանի բարձունքների շրջանից, որոնք գտնվում են Սիրիայի սահմանի մոտ: Ինչպես հայտնում Է գործակալությունը, դրա հետեւանքով կա նյութական վնաս:

Փետրվարի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս F-16 մարտավարական կործանիչներ, չհատելով Սիրիայի պետական սահմանը, կառավարվող հրթիռներով հարվածներ են հասցրել օբյեկտներին Դամասկոսի նահանգի Քիսվա բնակավայրի մոտ: Այնուհետեւ Գոլանի բարձունքների շրջանից «երկիր – երկիր» դասի տասը հրթինեռր են արձակվել Սիրիայի հակաօդային պաշտպնության դիրքերի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս