«Արդեն իսկ պատրաստված եզրակացությունը կգա գրավոր հավաստելու այս դավաճանների թեզերը, որ Հայաստանի թշնամիների շահերը հիմա սպասարկվում են հենց Երևանի սրտից»․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի արդեն իսկ գրված եզրակացության փաստը դավաճան իշխանազավթներն անգամ չկարողացան մի որոշ ժամանակ գաղտնի պահել` բացահայտելով այն այսօր:

Ուղիղ մեկ շաբաթ ամբողջ զավթված պետական ապարատը, ֆեյքերն ու քրեաօլիգարխները փորձում էին հանրային դիսկուրսում պահել և բոլորիս հաշտեցնել այն մտքի հետ, որ իրենք են գնահատելու իրենց գործած հանցանքները: Այսօրվա ընթացքում փշրվեց ու փլվեց այդպես էլ չձևավորված սպասումը:

Այսօր թուրքի ստրուկ մնալու երդում տվածներն ու դրա հաշվին իշխանություն զավթածները ևս մեկ անգամ մերժելով դատապարտել թուրքերի նկրտումները Հայաստանի նկատմամբ հաստատեցին, որ Արցախն իրենք են ծախել թուրքին, Հայաստանի տարածքները հանձնել թուրքին, Հայոց ցեղասպանությունն ու պահանջատիրությունն ուրացել:

Այսօր սրանք հանձնաժողովի նիստին իրենց բանավոր ելույթներով հրապարակեցին արդեն իսկ գրված քննիչ հանձնաժողովի եզրակացությունը: Ունիվերսալ ռազմական գործիչ-փորձագետ-արտախորհրդարանակ իշխանություն-ընդդիմություն` մի խոսքով սամվել բաբայանը այսօր դեռ ԱԱԾ-ից գաղտնիության թույլտվություն չստացած (ու դեռ հարց է, թե ինչ հիմքով է ստանալու) հրապարակեց նշանակված մեղավորներին:

Արդեն իսկ պատրաստված եզրակացությունը կգա գրավոր հավաստելու այս դավաճանների թեզերը, որ Հայաստանի թշնամիների շահերը հիմա սպասարկվում են հենց Երևանի սրտից:

Ազդարարվելու է, որ մինչև օրս բայրակթարով ու առանց դրա հայ մորթող թուրքի հետ սրանք խնդիր չունեն: Հայերի վրա վարձկաններ ու ֆոսֆորային զենք թափած թշնամուն ագրեսոր չեն համարում:

Այս ամենի համար էլ սրանց Արցախի հարցերով հանձնաժողով պետք չէր, դրա համար «խաղաղության դարաշրջանում» պարտադիր պիտի վերացվի հայի արժանապատվությունը, դրա համար է, որ գերիների հարց այլևս չկա, դրա համար է, որ Արցախ չեն գնում ու չեն էլ գնալու: Ու ընդհանրապես դրա համար է…

Նիկոլի ու իր խմբակի հետ միասին այս պարզ իրականության բարձրաձայնումներից խուսափողներն են նաև այսօրվա մեղավորները»:

Տեսանյութեր

Լրահոս