Lamborghini Sesto Elemento-ն` 3 մլն եվրո (լուսանկարներ)
Lamborghini ընկերությունը վերջապես սկսել է Sesto Elemento սուպերքարի թողարկումը: Ավտոմեքենան կթողարկվի սահմանափակ քանակով և կարժենա 3 մլն եվրո: Նոր ավտոմեքենայի անվանման մեջ «Sesto Elemento»` վեցերորդ տարր, արտահայտությունը պատահաբար չի ընտրվել: Ավտոմեքենայի դետալների մեծամասնությունը կարբոնից է, որը վեցերորդ քիմիական տարրն է Մենդելեևի պարբերական աղյուսակում: Ածխապլաստիկի շնորհիվ ավտոմեքենան կշռում է ընդամենը 454 կգ և 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2.5 վայրկյանի ընթացքում: Մեքենան աշխատում է 562 ձիաուժով, 5.2 լիտր ծավալով և տուրբոմղումով աշխատող 10 մխոցանի V-աձև շարժիչով: «Lamborghini Sesto Elemento»-ի առավելագույն արագությունը կազմում է 320 կմ/ժ: Lamborghini-ի նոր մոդելի դիզայնը կատարված է hi-tech ոճով. Մեքենայի սրահը կառուցված է կարմիր կաշվից, իսկ մի շարք դետալներ, ինչպես, օրինակ, հայելիները, լուսարձակները, բռնակները եռանկյունաձև են: