Բաժիններ՝

Հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաներին տրվող 50․000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման կարգը

Հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաներին տրվող 50,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունման կարգը ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Տեղեկացնում ենք, որ 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաներին տրվող 50,000 դրամ աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են ինչպես առձեռն, այնպես էլ առցանց եղանակով Միասնական սոցիալական ծառայության կայքէջում էլեկտրոնային դիմում ներկայացնելու նպատակով՝ անհրաժեշտ է սեղմել այստեղ․ կամ մուտք գործել www.socservice.am կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն․առցանց դիմումներ» պատուհանը, ապա «Մուտքագրել 3-րդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության դիմում» ենթաբաժինը։ Բացվող պատուհանում անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթում առկա համապատասխան տվյալները։

Դիմել հնարավոր է նաև առձեռն՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Առավել մանրամասն՝ այստեղ․»,-ասված է նախարարության ֆեյսբուքի էջում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս