Բաժիններ՝

Ուկրաինան բացառել է Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու հնարավորությունը

Ուկրաինայի իշխանությունները բացառում են Դոնբասին հատուկ կարգավիճակ կամ վետոյի իրավունք տրամադրելու հնարավորությունը։ Այս մասին լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

«Ուկրաինայի ոչ մի շրջան ազգային որոշումների նկատմամբ վետոյի իրավունք չի ունենա։ Այնպես որ, ինչպես պատկերացնում է Ռուսաստանը, չի լինի հատուկ կարգավիճակ, չի լինի վետոյի իրավունք»,- ասել է Կուլեբան՝ պատասխանելով Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու մասին հարցին։

Արտգործնախարարը պատասխանել է, որ Ուկրաինան պատրաստ է աշխատել մինսկյան պայմանավորվածությունների կատարման վրա, որոնց կետերից մեկը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններին հատուկ կարգավիճակի տրամադրումն է։

«Մենք շատ խորը ապակենտրոնացման բարեփոխում ենք իրականացնում։ Բայց մինսկյան պայմանավորվածությունները սկսվում են անվտանգության խնդիրներից։ Քաղաքական մասն այնտեղ միայն երկրորդ տեղում է»,- եզրափակել է Կուլեբան։

Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Դոնբասին հատուկ կարգավիճակ տալը Ուկրաինայում պատերազմի ավարտի միակ միջոցն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28