Ադրբեջանում հիստերիա են բարձրացրել այն առնչությամբ, որ ԼՂ-ում ադրբեջանական բեռնատարները խաղաղապահներից բացի ստուգել է նաև Արցախի ոստիկանության աշխատակիցը
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/screenshot_119.thumb_.png)
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիա են բարձրացրել այն առնչությամբ, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բեռներով ադրբեջանական երկու ավտոշարասյան տարանցման ժամանակ բեռնատարները ռուս խաղաղապահներից բացի ստուգել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության աշխատակիցը:
Ինչպես գրում է Minval.az-ը, սա «Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է»։
Լրատվամիջոցը չի բացառել, որ սա կարող է ռուսական և արցախյան կողմերի «պայմանավորվածության» արդյունք լինել: