Ալեքսանդր Ազարյանը մտահոգություն է հայտնել Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի առնչությամբ
ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Մտահոգություն ենք հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Ուշադիր հետևում ենք հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»։