Բաժիններ՝

Մոսկվայում զգալիորեն ավելացել է COVID-19-ով հիվանդացությունը երեխաների շրջանում

Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով հիվանդացության եւ հոսպիտալացումների թվի աճ է նշվում երեխաների ու դեռահասների շրջանում. փետրվարի 1-ից նրանց բուժման համար մահճակալների ֆոնդը կընդլայնվի գրեթե մինչեւ 1,3 հազար, լրագրողներին հայտնել է սոցիալական զարգացման հարցերով Մոսկվայի փոխքաղաքագլուխ Անաստասյա Ռակովան:

«Այժմ օմիկրոն շտամի տարածման առնչությամբ զգալիորեն ավելացել է երեխաների եւ դեռահասների հիվանդացությունը: Դեռ ավելին, մենք օրական գրանցում ենք զգալի քանակությամբ COVID-19-ով ախտահարված երեխաների հոսպիտալացում»,-ասել է նա:

«Ուստի համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ լրացուցիչ մահճակալներ են պահանջվել այս կատեգորիայի պացիենտների համար: Այսպիսով, COVID-19-ով ախտահարված երեխաների բուժման համար մահճակալների ֆոնդը կկազմի գրեթե 1,3 հազար»,-հայտնել է փոխքաղաքագլուխը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս