Շոկոլադե տորթ «Պելե»
Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Շաքարավազ – 1.5 բաժակ
2. Ձու – 3 հատ
3. Կեֆիր – 350 մլ
4. Կակաո – 50 գ
5. Կարագ – 90 գ
6. Ալյուր – 1.5 բաժակ
7. Սոդա – 1 թ/գ
8. Քացախ – 1 ճ/գ
Կրեմի համար՝
1. Կարագ – 250 գ
2. Եփած խտացրած կաթ – 380 գ
Շերտերը խոնավեցնելու համար՝
1. Ջուր – 150 մլ
2. Օշարակ – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Կարագը հալեցնել: Խառնել կակաոն և շաքարավազը: Ավելացնել ձուն, խառնել: Լցնել կարագը և կեֆիրը:
2. Սոդան խառնել քացախի հետ և ավելացնել խմորին: Լցնել ալյուրը: Խմոր հունցել: Այն պետք է լինի պինդ թթվասերի նման:
3. Պատրաստել կաղապարը՝ այն պատելով յուղաթղթով: Խմորը բաժանել 4 մասի և թխել 4 շերտ: Մեկ շերտը թողնել փշրանքի համար:
4. Կրեմը պատրաստելու համար հարել կարագը, մինչև սպիտակելը: Դա կտևի մոտ 5 րոպե: Հետո երեք անգամից ավելացնել խտացրած կաթը՝ շարունակելով հարել:
5. Շերտերին առատ օշարակ քսել: Կարելի է մի փոքր կոնյակ ավելացնել: Շերտերը պատել կրեմով:
6. Խմորի մի շերտը վերածել փշրանքի, դրանով պատել ամբողջ տորթը, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյան