Ղազախստանի իշխանություններն ազատ են արձակել անկարգությունների ժամանակ ձերբակալված Ղրղզստանի չորս քաղաքացու
Ղազախստանի իրավապահ մարմինները ազատ են արձակել Ղրղզստանի չորս քաղաքացու, ովքեր ավելի վաղ ձերբակալվել էին ծայրահեղական գործունեության հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին հայտնել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունից:
Ղրղզստանի քաղաքացիներն արդեն բարեհաջող վերադարձել են հայրենիք:
Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ղրղզական կողմի պաշտոնական տվյալներով մահացել է Ղրղզստանի երկու քաղաքացի, ձերբակալվել էին 5-ը, որից մեկն ավելի ուշ ազատ էր արձակվել: