Արգենտինայում գրանցվել է կորոնավիրուսով օրական վարակումների ռեկորդային թիվ
Արգենտինայում կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր գրանցվել է օրական վարակումների ամենամեծ թիվը՝ 139 հազար 853 դեպք: Այս մասին հայտնել է Արգենտինայի առողջապահության նախարարությունը՝ հայտնելով, որ ընդհանուր առմամբ երկրում հաստատված է կորոնավիրուսով վարակման 6 մլն 932 հազար 972 դեպք:
24 ժամվա ընթացքում վիրուսից մահացել է 96 մարդ, ընդհանուր մահերի թիվը հասել է 117 հազար 901-ի:
Արգենտինայում կորոնավիրուսով վարակումների կտրուկ աճ է սկսել նկատվել 2021 թվականի դեկտեմբերից՝ պայմանավորված օմիկրոն շտամի տարածմամբ: Մահացության մակարդակը, համեմատած կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ, որի գագաթնակետն Արգենտինայում 2021 թվականի մայիսին էր, ցածր է մնում:
Երկրում պատվաստված է բնակչության 73.92 տոկոսը: