Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ իրավիճակը բոլոր շրջաններում կայունացել է
Ղազախստանի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է, ազատագրվել են նախկինում գրավված շենքերը, հայտարարել է ՆԳ նախարարի պաշտոնակատար Երլան Տուրգումբաևը։
«Այսօրվա դրությամբ իրավիճակը կայունացել է երկրի բոլոր շրջաններում: Վերականգնվում է կոմունալ և կենսապահովման համակարգերի աշխատանքը», – ասել է Թուրգումբաևը:
Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին: Երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է անվտանգության 18 աշխատակից։