3 ծառայակիցներին սպանած ադրբեջանցին ձերբակալվել է
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ իր ծառայակիցներին սպանած սերժանտ Ավազլի Էլհան Մահամադ օղլին հայտնաբերվել է. նրան ձերբակալել են՝ որպես կասկածյալ: Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող, սերժանտ Էլհան Ավազլին Քաշաթաղի շրջանում (Կուբաթլի) գնդակահարել էր երեք ծառայակիցների:
Սպանվել են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովը և կրտսեր սերժանտներ Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը: Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, ծառայակիցներին գնդակահարելուց հետո Ավազլի Էլհան Մահամադ օղլին, թողնելով զենքը, փախել էր դեպքի վայրից: