 
                        Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին
 
                                    Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս, ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) շիրմին, ով իր բազմաթիվ մարտական ընկերների հետ պատվով էանցել Արցախյան ազատամարտի հաղթական
ուղին:
 
  
 
Նախագահը Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքի անդամերի հետ ծաղիկներ է խոնարհել նշանավոր ռազմական գործչի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցել Կոմանդոսի և ի դեմս նրա՝ Հայրենիքին անվերապահորեն ծառայություն մատուցած ու իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին:
 
 
Առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից նաև ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        