Բաժիններ՝

ԱՀ ԱԺ-ն քննարկելու է Արցախի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների մասին հայտարարությունը

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նիստի օրակարգում է եղել «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով ԱՀ ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցը։

Խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումները քննարկելուց հետո հայտարարության տեքստը քվեարկության է դրվել և 3 կողմ ձայնով արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Այն ներկայացվելու է դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս