Հայաստանի ու Ադրբեջանի մշակույթի գործիչները հանդիպել են․ ո՞վ է մասնակցել հայկական կողմից. Sputnik Armenia

44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի մշակույթի և հասարակական գործիչները։

Sputnik Armenia-ի փոխանցմամբ, հայտնի են այն հայ գործիչների անունները, որոնք մասնակցել են Մոսկվայի հանդիպմանն ադրբեջանցի գործընկերների հետ։

Ի դեպ, հանդիպման մասին հայտնի դարձավ ուրբաթ կեսօրին, այն կազմակերպվել է ՌԴ նախագահի միջմշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։

Հրապարակման պատրաստեց 168․am-ը

Տեսանյութեր

Լրահոս