Կտեսնենք՝ առաջիկայում Երևանն ավելի լավ կկառավարվի՞, թե՞ ավելի վատ. վստահ եմ՝ ավելի լավ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը իր կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր անդրադարձավ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուն։

«Երևանի քաղաքապետի փոփոխության հարցի վերաբերյալ ես պետք է անդրադառնամ կարևոր հարցի, սա ինստիտուցիոնալ պրոբլեմ է, ես մի քանի քննարկումներում տարբեր առիթներով հրապարակային այս մասին չեմ ասել։ Բայց առիթ է հրապարակային ասեմ՝ այսօրվա մեր բոլոր պրոբլեմներն ու ձախողումներն ինչի՞ մասին են, նրա մասին են, որ մեր երկրում պետական ինստիտուտները չեն կայացել։ Եվ մենք երբեք թույլ չենք տվել պետական ինստիտուտները կայանան։ Այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր փաստի վրա, տեսեք, մենք շատ երկար միջազգային կազմակերպությունների բանակցությունների արդյունքում Երևանում մեր ունեցած Երևանի քաղաքապետի անուղղակի ընտրություններ, որի իմաստն այն էր, որ կա ավագանի և կա քաղաքապետ և կա առաջին քաղաքապետ, որը կրկին ավագանու անդամ է։ Մենք հիմա 2020 թվականին, դա մեր բարեփոխումների ամենակարևոր հատվածն է, որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող բոլոր քաղաքների, համայնքների ընտրությունները դարձրել ենք համամասնական ցուցակով, որտեղ ընտրվում է  ոչ թե անձը, այլ կուսակցությունը»,- նշեց Հայկ Մարությանը։

Ըստ նրա, պարզ է, որ անձերից էլ է շատ բան կախված, և այստեղ շատ պարզ հարց կա, թե ո՞վ է կառավարում քաղաքը, ո՞րն է քաղաքի կառավարման գերագույն մարմինը։ Այնուհետև պատասխանելով իր իսկ հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքի գերագույն մարմինը ավագանին է, և քաղաքապետն էլ ընտրվել է  կուսակցական ցուցակով։

Նա նաև հիշեցրեց, որ Երևան քաղաքում այսօր իրականացվում է «Իմ քայլը»  դաշինքի նախընտրական ծրագիրը, որի մեջ առանցքային ու էական տեղ է զբաղեցնում:

«Ես 2017 թականին Երևանի քաղաքապետի թեկնածու եմ եղել, և այն կարգախոսը, որ ասում էիք, մեզ ասում էին՝ դուք ասել եք՝ մահվան գազելներ, վերելակներ։ Բայց այդ ո՞նց է որոշվել, որ Երևանում մեր առաջնային նպատակը պետք է լինի։ Մենք խոսում ենք հակակշիռների ու փոխզսպման մեխանիզմներից, բայց երբ գալիս ու տեսնում ենք, որ Երևանի քաղաքապետարանում… այդպես ո՞նց կլինի առանց խորհրդարանական մեծամասնության, այստեղ որևէ մեկը չի կարող քաղաքապետ լինել առանց ավագանու մեծամասնության»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս