Բաժիններ՝

Վրաստանում մահացության մակարդակը մնում է բարձր. 68 մահ՝ մեկ օրում

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 2164 նոր դեպք, մահացել է  68 հիվանդ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 918 հազար 641 դեպք, 13 հազար 289 մարդ դարձել է COVID-19-ի զոհ: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 3767 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 873 հազար 178 հիվանդ:

Թբիլիսիում վերջին օրվա ընթացքում գրանցվել է ախտահարման 1074 նոր դեպք: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 32 հազար 148-ի, նրանցից 5327-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1336-ի վիճակը ծանր է նրանցից 309 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1009 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 25 հազար 812 մարդ բուժընթաց է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 34 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 33 հազար 993 հոգի:

Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 43 հազար 437 թեստ. 25 հազար 20-ը՝ հակագենի, 18 հազար 417-ը՝ ՊՇՌ-թեստ: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), դեկտեմբերի 22-ի տվյալներով, կազմում է 4,98 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 6,43 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 5,94 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս