Բաժիններ՝

«Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է 34-ամյա ՌԴ քաղաքացու դին․ shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, պարեկներ Տիգրան Միրզոյանի և Ազատ Ղազարյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն քննիչն ու դատաբժիշկը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 1 կամ 2 օր առաջ էր որպես պրակտիկանտ ընդունվել «Դվին» հյուրանոցային համալիրում՝ աշխատանքի։ Նա ՌԴ քաղաքացի՝ 34-ամյա Մաքսիմով Ա-ն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս