Բաժիններ՝

Ֆրանսիական Ռեյունիոնում սկսվել է Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը

Դեկտեմբերի 22-ին սկսվել է Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը Ֆրանսիայի Ռեյոնիոն կղզում, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում: Այդ մասին իր կայքում հաղորդել է տեղի հրաբխագիտական դիտարանը:

Դիտարանի տվյալներով՝ մասնագետները հրաբխի հարավային լանջին սեյսմիկ ակտիվություն են գրանցել տեղական ժամանակով 01:15-ին (համընկնում է Երեւանի ժամանակին), իսկ այնուհետեւ ցնցումներ, որոնք կարող են ազդանշանել մեկերեւույթին մագմայի մոտենալու մասին: Անվտանգության նկատառումներով՝ կղզու իշխանությունները ժամանակավորապես արգելել են մուտքն Անկլո Ֆուկե հրաբխագոգ եւ Պա դը Բելկոմբ դիտահրապարակ, ինչպես նաեւ թռչող ապարատների վայրէջքը հրաբխի մերձակայքում: 2021 թվականի ապրիլին երկու զբոսաշրջիկների, որոնք մեկնել էին դիտելու Պիտոն դը լա Ֆուռնեզի ժայթքումը, մահացած են գտել հրաբխի խառնարանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս