Բաժիններ՝

ԱՀԿ-ն կոչ է արել ջանքեր գործադրելու 2022 թվականին համավարակին վերջ տալու նպատակով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերխովեն համաշխարհային հանրակցությանը կոչ է արել ջանքեր գործադրելու, որպեսզի եկող տարի վերջ տրվի նոր կորոնավիրուսի համավարակին: Համապատասխան հայտարարությունը նա արել է դեկտեմբերի 14-ին իսպանական El Pais թերթում հրապարակված հարցազրույցում։

«Մենք պետք է վերջ տանք այս համավարակին,- նշել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:Մեզ անհրաժեշտ է կրճատել վարակումը մինչեւ ցածր մակարդակ, պատվաստման (միջոցով) խուսափել ծանր հիվանդություններից եւ ժամանակին բուժում ապահովել: 2022 թվականը պետք է դառնա այն տարին, երբ մենք դա կանենք»: Նա հավելել է, որ չի կարող կանխատեսել, թե երբ կավարտվի համավարակը: «Ես կարծում եմ, որ դա մեր ձեռքին է,- ընդգծել է փորձագետը:- Բայց ես գտնում եմ, որ մենք քիչ բան ենք անում՝ վերջին մոտենալու համար»:

Վան Կերխովեն նաեւ մեկնաբանել է օմիկրոն շտամի հայտնվելը: «Եթե այն ավելի հեշտ է փոխանցվում, եւ հայտնվում են (վարակման) մեծ թվով դեպքեր, կա՛մ նոր ախտահարվածների պատճառով, կա՛մ նրանց թվում վարակի (հայտնաբերման) պատճառով, ովքեր արդեն պատվաստված են, դեպքերի այդ մեծ թիվը կվերաճի մեծ քանակով հոսպիտալացումների,- պարզաբանել է նա:- Իսկ մեծ քանակի հոսպիտալացումներն առանց այն էլ գերբեռնված համակարգում կհանգեցնի մեծ քանակով մահերի: Այնպես որ դա անհրաժեշտ է»:

Ես կարծում եմ, որ մեր հանդեպ ծառանում է աշխարհում վարակումների ցունամին ինչպես դելտա շտամի, այնպես էլ «օմիկրոնի» պատճառով»,- ճշտել է ԱՀԿ-ի փորձագետը:- Ես կրկնում եմ կառավարություններին. մի սպասեք եւ սկսեք գործել: Եվ ես նկատի չունեմ մեկուսացումը»: Նա հիշեցրել է դիմակներ օգտագործելու, հեռավար աշխատանք ապահովելու, այլ մարդկանց հետ շփումները սահմանափակելու, ժողովներից խուսափելու եւ հիվանդանոցները նախապատրաստելու անհրաժեշտությունը: Բացի դրանից, վան Կերխովեն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ օմիկրոն շտամի հայտնվելը «չի նշանակում, թե պատվաստանյութերն անօգուտ կդառնան»: «Դա սոսկ նշանակում է, որ գուցե դրանք չեն պաշտպանում այնպես, ինչպես դա դելտա տարբերակի հետ էր»,- հավելել է փորձագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս