Արմեն Չարչյանն ազատության մեջ է. դատարանը հրապարակեց որոշումը
Երեկ ՍԴ–ն հրապարակեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դիմումի հիման վրա կայցրած իր որոշումը պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ: Սահմանադրական դատարանն արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։
Սա նշանակում էր, որ խմբակցության 3 պատգամավորներ՝ Արմեն Չարչյանը, Արթուր սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է գտնվեն ազատության մեջ:
Այսօր արդեն դատավոր Վահե Միսակյանը հրատապ դատական նիստ հրավիրեց, որի ժամանակ քննության առարկա դարձավ ՍԴ որոշումը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ու վերադառնալով՝ արձանագրեց, որ Արմեն Չարչյանը պետք է գտնվի ազատության մեջ:
Վերջինիս խափանման միջոց կալանքը փոխարինվեց ստորագրությամբ: