Բաժիններ՝

Ինչու է Բայդենը Զելենսկիի հետ խոսել միայն դեկտեմբերի 9-ին․ ԱՄՆ վարչակազմ

Դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը պարզաբանել է, թե ինչու է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի զրույցն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ կայացել ՌԴ – ԱՄՆ առցանց գագաթնաժողովից հետո միայն երկու օր անց։

Բայդենը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 7-ին բանակցություններ վարեցին տեսակապով, զրույցը տեւեց երկու ժամ: Գերիշխող թեման է դարձել Ուկրաինայի շուրջն իրադրությունը: Հենց նույն օրը կայացել է Բայդենի զրույցը եվրոպացի դաշինակիցների հետ, որոնց ԱՄՆ-ի նախագահն իրազեկել է Պուտինի հետ զրույցի մասին: Զելենսկիի հետ Բայդենը հեռախոսով զրուցել է դեկտեմբերի 9-ին: ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ղեկավարների այդ զրույցի արդյունքների վերաբերյալ կազմակերպվել է հատուկ ճեպազրույց լրագրողների համար:

Այնտեղ Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցչուհուն հարցրել են, թե ինչու է Զելենսկիի հետ զրույցը կայացել Պուտինի հետ զրույցից երկու օր հետո եւ Եվրոպայի ղեկավարների հետ բանակցություններից ավելի ուշ, եթե խոսքը «վերաբերում է մի հարցի, որն այնպես անմիջականորեն վերաբերում է Ուկրաինային»:

«Ինչ վերաբերում է հաջորդականությանը, ապա նախագահն, անշուշտ, օրակարգում ունի շատ ուրիշ բաներ, այդ թվում ներքաղաքական հարցեր, ուղեւորություններ երկրում եւ այլ գործեր: Դուք գիտեք, որ եղել են մի ամբողջ շարք զանգեր եւ զրույցներ մի ամբողջ սպեկտր գործընկերների հետ»,- պատասխանել է վարչակազմի ներկայացուցիչը:

Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 6-ին կայացել է Զելենսկիի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցը: «Վերջին երկու օրը շարունակվել են քննարկումներն ուկրաինացիների, ինչպես նաեւ մեր եվոպացկի գործընկերների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս