«Ես Հայաստանի Հանրապետությունում վճիռներից ոչ մի սպասելիք չունեմ»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քաղաքացի Նունե Մաղաքյանի հայցն ընդդեմ «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնի՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում է: Հունվարի 16-ին տեղի է ուենալու գործով առաջին դատական նիստը: 168.am-ի հետ զրույցում Նունե Մաղաքյանի ամուսինը՝ Կարո Կարապետյանը, նշեց, որ ինքը Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված վճիռներից ոչ մի սպասելիք չունի.

«Եթե ես այստեղ հաջողության չհասնեմ, դիմելեւ եմ միջազգային ատյանների: Քանի որ Եվրամիության անդամների թիվը դարձել է 28-30, Հաագայում դատավարությունը տևում է 5-7 տարի, բայց այնպիսի հարցեր, ինչպիսին են մարդու իրավունքների ոտնահարումը, գոյություն ունի Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան, որի վճիռը նույն իրավական ուժն ունի, ինչ Հաագայի միջազգային դատարանը: Դա տևում է ամենաշատը մեկ տարի»,- ասաց Կ. Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքի բնակչուհի Նունե Մաղաքյանը «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի կողմից ենթարկվել էր կիստայի հեռացման վիրահատության

Նունե Մաղաքյանի ամուսինը պնդում է, որ վիրահատությունն ընդլայնվել է. բժիշկ Օկոևն, ըստ Կ. Կարապետյանի՝ առանց կնոջը կամ նրա հարազատներին տեղյակ պահելու՝ հեռացրել է կնոջ արգանդը՝ իր հավելումներով: Բացի այդ, ըստ Նունե Մաղաքյանի ամուսնու՝ ավարտելով վիրահատությունը, Օկոևը թույլ է տվել բժշկական կոպիտ սխալ՝ վիրահատելուց հետո կարելով  հիվանդի ձախ միզածորանը: Դրանից երեք-չորս օր հետո հայտնաբերել են, որ հիվանդի վիճակը ծանրացել է: Հետագայում նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան չեն կարողացել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

Կարդացեք նաև

Այնուհետև Նունե Մաղաքյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է ևս երեք վիրահատության: Նշված գործը նախկինում քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում. դատարանը մերժել էր հայցը:

Նշենք, որ նախօրեին «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը պատասխանել էր Կարո Կարապետյանի մեղադրանքներին: Պատասխանում մասնավորապես ասված է, որ վիրահատության ծավալի ընդարձակման և հանդիպող բարդությունների մասին Նունե Մաղաքյանը տեղեկացված է եղել (կա համապատասխան անդորրագիր), և այն, որ կատարված վիրահատության ընթացքում «բարդությունները իրոք բարդություններ են, այլ ոչ թե բժշկական սխալ», հաստատված է ՀՀ տարածքում անցկացված բազմաթիվ դատա-բժշկական քննությունների արդյունքներով.

«Ն. Մաղաքյանի և նրա ամուսնու կողմից նյութերն ուղարկվել է անկախ դատա-բժշկական քննության` Գերմանիա, և այնտեղից ստացվել է եզրակացություն, որ վիրահատության ծավալն ընտրված է ճիշտ և եղած դեպքը միանշանակ համարվում է տվյալ միջամտությանը բնորոշ բարդություն, այլ ոչ թե բժշկական սխալ: Տվյալ եզրակացությունը կա Ն. Մաղաքյանի մոտ, ինչպես նաև դատական գործերում:

Վերականգնողական վիրահատության ընթացքում Ն. Մաղաքյանը և նրա ամուսինը հրաժարվել են երիկամի պահպանման հետագա միջամտություններից և պնդել են երիկամի հեռացմանը: Կան համապատասխան գրառումներ բժշկական փաստաթղթերում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս