Սիրիական թխվածքաբլիթ «Բարազեկ»
Բաղադրիչներ
1. Կարագ – 90 գ
2. Շագանակագույն շաքար – 80 գ
3. Ալյուր – 240 գ
4. Ձու – 1 հատ
5. Քացախ – 1 թ/գ
6. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
7. Պիստակ – 40 գ
8. Քունջութ – 50 գ
9. Վանիլին
10. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Կարագը և շաքարավազը լավ հարել, մինչև սպիտակելը:
2. Ավելացնել ձուն և նորից լավ հարել:
3. Ավելացնել քացախն ու վանիլինը, խառնել:
4. Լցնել ալյուրը, փխրեցուցիչը և աղը: Խմոր հունցել:
5. Ստացված խմորից գնդիկներ ձևավորել:
6. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
7. Ափսեի մեջ լցնել քունջութը և մանրացված պիստակը:
8. Գնդիկները թավալել պիստակի և քունջութի մեջ:
9. Գնդիկները շարել պերգամենտով պատված տապակին և թխել 15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը