Բաժիններ՝

«Ուդինեզեի» ֆուտբոլիստը մեկ տարվա ազատազրկման է ենթարկվել ռասիզմի համար

Բրազիլական Սան-Պաուլու նահանգի քրեական դատարանը մեկ տարվա ազատազրկման է ենթարկել «Ուդինեզեի» պաշտպան Դանիլոյին՝ խաղադաշտում ռասիստական արտահայտություններ անելու համար։ Այս մասին հղորդում է Goal.com-ը։

Միջադեպը, որի համար դատել են Դանիլոյին, տեղի է ունեցել 2010 թվականին՝ «Պալմեյրաս» և «Ատլետիկո Պարանաենսե» ակումբների հանդիպման ժամանակ։ «Պալմեյրասի» կազմում հանդես եկող Դանիլոն թքել էր մրցակից թիմի ֆուտբոլիստ Մանոելոյի դեմքին և նրան կապիկ անվանել։

Դանիլոն կարող է խուսափել բանտից, եթե դատարանը բավարարի նրա խնդրանքը և ազատազրկումը փոխարինի 127 հազար եվրո տուգանքով։ Goal.com-ի տվյալներով, ֆուտբոլիստը վաստակում է տարեկան 400 հազար եվրո։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս