Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը ԼՂ Ասկերանի շրջանում խաղողի որթատունկի ժամանակ. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում խաղողի այգիներում որթատունկի ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ասկերանի շրջանի բնակիչները դիմել են ռուսական խաղաղապահ զորակազմին՝ խնդրելով ապահովել անվտանգությունը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ սահմանազատման գծի մոտակայքում: Ներկա պահին տեղի է ունենում տնկիների տեղափոխում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը:
Խաղողի տնկիների տեղադրումն այգիներում սկսվել է, երբ խաղաղապահներն ավարտել են ականազերծման աշխատանքները Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում: