Փաշինյանը պատվիրակություններ է ընդունում
Կառավարության շենքի մոտ և Հանրապետության հրապարակում շարունակում են կուտակված մնալ մեծ թվով ոստիկանական ուժեր: Տարածքում այս պահին ծառայություն են իրականացնում նաև կարմիրբերետավորները:
Բացի այդ, ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանն այս պահին տարատեսակ պատվիրակություններ է ընդունում:
168.am-ը ֆիքսել է, որ կառավարության շենքի դիմաց կայանված են ԱՄՆ և Եվրամիության դրոշներով ծառայողական մեքենաներ. Հավանաբար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Նշվածներից բացի, կառավարության շենքի մոտ կայանված է նաև Արցախի Պաշտպանության բանակի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենա: