Շվեյցարիայի հնագույն բանկը փակվում է
Շվեյցարիայի հնագույն մասնավոր բանկը՝ Wegelin and Co-ն, փակվում է։ Պատճառն այն է, որ մի շարք ամերիկացի հաճախորդներ բանկն օգտագործել են հարկերը թաքցնելու նպատակով։ Այս մասին գրում է BBC-ն։
Բացի այդ, բանկը ԱՄՆ կառավարության կվճարի 57 միլիոն դոլար։
Wegelin-ի ներկայացուցիչները Նյու-Յորքի դատարանում խոստովանել են, որ իրենց հայտնի է եղել գաղտնի հաշիվների վրա հարկային ստուգումներից թաքուն պահվող գումարների մասին։
Wegelin and Co բանկը հիմնադրվել է 1741 թվականին շվեյցարական Սեն-Գալլեն քաղաքում։