Բաժիններ՝

«Ահազանգ կամ հաղորդում չի ստացվել. տեսանյութն ուսումնասիրվում է». Ոստիկանությունը՝ աղմկահարույց տեսանյութի մասին

Րոպեներ առաջ Զառա Ղազարյան անունով օգտատերը սոցիալական ցանցերի իր էջերում՝ Ֆեյսբուքում և Ինստագրամում, մի տեսանյութ էր տեղադրել, որում մի տղամարդ ամենալկտի հայհոյանքներ տեղալով՝ բռնության էր ենթարկում ինչ-որ կնոջ՝ մարդաշատ վայրում:

«Դեպքը տեղի է ունեցել էսօր: Ոստիկանություն հաղորդում է տրված: Խնդրում եմ զուգահեռ արդարացնող քոմենթները՝ «կինն ա», «չգիտեմ ով ա»… է հա, հետո՞: Բռնությունը չունի արդարացում»,- տեսանյութին կից գրել էր օգտատերը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հերքեց այն տեղեկությունը, թե ոստիկանություն հաղորդում է ներկայացված:

«Ահազանգ կամ հաղորդում չի ստացվել. տեսանյութն ուսումնասիրվում է»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս