Թիվ 31 ՏԸՀ-ն ինքնաբացարկի չորս դիմում է ստացել

Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ-ն ինքնաբացարկի դիմում ստացել է չորս թեկնածուներից:

Ըստ ընտրական օրենսգրքի, հոկտեմբերի 27-ին 14:00-ին լրանում է Գյումրու ավագանու թեկնածուների ինքնաբացարկի ժամանակը:

Թեկնածուներից 2-ը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդ որում նրանցից մեկը ՔՊ-ի առաջին համար Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: «Ինքնաբացարկ է ներկայացրել նաև ՀՀԿ ավագանիների ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը: Մեկ ինքնաբացարկի դիմում էլ ներկայացվել է «Բալասանյան դաշինք» կուսակցությունից»,- նշեց նա:

Հոկտեմբերի 28-ին Գյումրու ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները տարածքային ընտրական հանձնաժողովից կստանան իրենց քաղաքական ուժի ավագանիների անվանական մանդատները։

Տեսանյութեր

Լրահոս