Էրդողանը փորձում է արտաքին քաղաքականության մեջ ստեղծված լարվածությամբ ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից
Գերմանացի քաղաքական գործիչները ողջունել են Թուրքիայում Օսման Քավալայի վերաբերյալ հայտարարության հետևանքով սկսված դիվանագիտական ճգնաժամի՝ փոխադարձ քայլերով հաղթահարումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) արտաքին քաղաքականության փորձագետ Նիլս Սքմիդը, որը Գերմանիայում կոալիցիոն բանակցություններ է վարում Կանաչների և Ազատ դեմոկրատական կուսակցության (FDP) հետ, գերմանական «RBB» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ բարդ դիվանագիտական աշխատանք է իրականացվել, սակայն վերջում Էրդողանը հետքայլ է կատարել:
Հիշեցնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը Օսման Քավալային «անհապաղ ազատ արձակելու» մասին՝ Շմիդն ասել է. «Դեսպանների՝ Քավալայի վերաբերյալ հայտարարությունից հետո աճող լարվածության հետևում կան ներքաղաքական պատճառներ: Էրդողանը փորձում է արտաքին քաղաքականության մեջ ստեղծված լարվածությամբ ուշադրությունը շեղել ներքին քաղաքական խնդիրներից»:
Գերմանացի քաղաքական գործիչը հայտարարել է, որ Էրդողանը վերջին տարիներին բազմիցս կիրառել է այդ մեթոդը։